Logo

ԱԱ. Տաթև Հակոբյանի արդյունքը

22:39 / 14.12.2024Ծանրամարտ
null

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում նախավերջին մրցումային օրվա վերջին մրցմանը հարթակ դուրս եկավ Եվրոպայի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր Տաթև Հակոբյանը (87 կգ):

Հայ մարզուհին երկամարտի 230 կգ (105+125) արդյունքով գրավեց 13-րդ տեղը: Հակոբյանը պոկում վարժությունում զբաղեցրեց 12-րդ, հրումում` 13-րդ տեղը:

Աշխարհի չեմպիոն դաարձավ չինուհի Յան Վուն, որը երկամարտում գրանցեց 272 կգ (122+150) արդյունք:

Վերջին մրցումային օրը Հայաստանի հավաքականից չեմպիոնության համար կպայքարի 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը (+109 կգ)։

Մինչև այժմ Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), հանդես գալով B խմբում, փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, Գոռ Սահակյանը (73 կգ) գրավել է 8-րդ տեղը,  Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ) 0 են ստացել ու երկամարտի արդյունք չեն գրանցել, Գարիկ Կարապետյանը (109 կգ) պոկում վարժությունում արծաթե մեդալ է նվաճել, իսկ հրմանը չի մասնակցել վնասվածքի պատճառով, Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգի մրցման պայքարի մեկնարկից անմիջապես առաջ հրաժարվել է մրցելույթից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա