Logo

ԱԱ. Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմը

23:34 / 13.10.2025Մարմնամարզություն
Պաշտոնական
null

Հրապարակվել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմն Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայանալիք աշխարհի առաջնությունում:

Հակոբ Սերոբյանի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել օլիմպիական փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Համլետ Մանուկյանը, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանն ու Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը:

Աշխարհի առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 14-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ