Logo

ԱԱ․ Սլովենիան Դոնչիչի հետ լքեց պայքարը, Գերմանիան ու Կանադան կիսաեզրափակիչում են

18:24 / 06.09.2023Բասկետբոլ
null

Գերմանիայի ու Կանադայի հավաքականները դուրս եկան Ինդոնեզիայում, Ճապոնիայում և Ֆիլիպիններում շարունակվող բասկետբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչում գերմանացիները լարված պայքարում երկու միավորի առավելությամբ հաղթեցին Լատվիայի հավաքականին՝ 81-79։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ներկայացուցիչ «Դալաս Մավերիքսի» խաղացող Լուկա Դոնչիչի 26 միավորները չօգնեցին Սլովենիայի հավաքականին, որը 89-100 հաշվով պարտվեց Կանադայի թիմին ու դուրս մնաց պայքարից։

Կիսաեզրափակիչում Գերմանիան կմրցի ԱՄՆ-ի հավաքականի հետ, իսկ կանադացիների միցակիցը կլինի Սերբիան։

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնն Իսպանիայի հավաքականն է, որն այս առաջնությունում չէր կարողացել նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ