Սլավիկ Գալստյանը Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում տպավորիչ կերպով հաղթեց թուրք Մուրատ Ֆիրադին:
Գալստյանն առավելության հասավ 10:0 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
67 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը նույն փուլում պարտվեց Շվեդիայի ներկայացուցչին: Պարտվեց նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը:
Հունահռոմեական ոճում ավելի վաղ Օլիմպիական խաղերի ուղեգիր էին նվաճել Մալխաս Ամոյանն ու Արթուր Ալեքսանյանը: Վերջինն այսօր կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր են նվաճում 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 7 ըմբիշով և նվաճել 3 բրոնզե մեդալ ու 2 օլիմպիական ուղեգիր՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 7-րդ տեղը։ Բրոնզե մեդալակիր էին դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ)։ 23-ամյա Հարությունյանը և 23-ամյա Թևանյանը նվաճել էին նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։