Logo

ԱԱ. Շվեդուհիները հաղթեցին դահուկավազքի էստաֆետում

19:11 / 07.03.2025Ձմեռային մարզաձևեր
null

Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում անցկացվող դահուկային սպորտի աշխարհի առաջնությունում կանանց Շվեդիայի հավաքականը հաղթեց էստաֆետում:

Էմմա Ռիբոմը, Ֆրիդա Կարլսոնը, Էբբա Անդերսոնը և Ջոննա Սանդլինգը գրանցեցին 1:15.41,5 արդյունք:

Արծաթե մեդալները բաժին հասան Նորվեգիայի թիմին (Հայդի Վենգ, Աստրիդ Էյրե Սլին, Թերեզ Յոհաուգ և Քրիստին Աուստգուլեն Ֆոսնես): Նրանք շվեդուհիներին զիջեցին 0,7 վայրկյանով:

Բրոնզե մեդալակիրները գերմանուհիներն են (Պիա Ֆինկ, Կատարինա Հենիգ, Հելեն Հոֆման և Վիկտորյա Կառլ)՝ +1.13,4:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ