Logo

Շախմատային աշխարհը սպասում է Նեպոմնյաշչնու և Լիժենի մրցախաղի մեկնարկին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:05 / 06.04.2023Շախմատ
null

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ապրիլի 7-ին տեղի կունենա շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդներ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնու և չինացի Դին Լիժենի միջև եզրափակիչ մրցաշարի բացման արարողությունը: Վիճակահանությամբ կորոշվի, թե ապրիլի 9-ին կայանալիք մեկնարկային տուրում որ շախմատիստն է խաղալու սպիտակ խաղաքարերով:

Աշխարհի նոր չեմպիոնին որոշելու համար մրցաշարում կանցկացվի 14 տուր: Յուրաքանչյուր 2 տուրից հետո մրցաշարի մասնակիցներին հանգստյան օր կտրամադրվի: Հավասար արդյունքի դեպքում աշխարհի չեմպիոնը կորոշվի արագ շախմատի լրացուցիչ մրցաշարում:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է, որից 1,2 միլիոնը կստանա աշխարհի չեմպիոնը:

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարում հաղթած Յան Նեպոմնյաշչնին շախմատային թագը պետք է վիճարկեր աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Սակայն վերջինս հրաժարվել էր մրցել ռուսաստանցի գրոսմայստերի հետ, ուստի այդ իրավունքը ստացավ հավակնորդների մրցաշարում 2-րդ տեղը զբաղեցրած Դին Լիժենը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա