17-ամյա Սեմյոն Դանիլյանցը հաջող է մեկնարկել կանադական Մոնրեալում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում:
Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը հավաքել է 73,46 միավոր և 23-րդ տեղով նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր: Դանիլյանցը կատարել է քառակի պտույտ, որն առաջինն էր Հայաստանի գեղասահքի պատմության մեջ։
Կարճ ծրագրին մասնակցել է 40 գեղասահորդ։ Հաջորդ փուլ են անցել 1-24-րդ տեղ գրաված մարզիկները։
Աշխարհի առաջնության տղամարդկանց ազատ ծրագրի մրցումը կկայանա մարտի 23-ին:
Սեմյոն Դանիլյանցը ծնվել է 2006-ին Մոսկվայում: Նա մարզվում է Ռուսաստանում, իսկ Հայաստանը ներկայացնում է 2021 թվականից։


