Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը ռինգ են դուրս եկել Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Համբարձում Հակոբյանը (80 կգ):
Ռաֆայել Հովհաննիսյանը 1/16 եզրափակիչում 4-1 հաշվով հաղթել է Իսրայելը ներկայացնող Զակ Յանին: Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Հայաստանի ներկայացուցիչը կմենամարտի թուրք Հաքան Քոչի հետ:
Համբարձում Հակոբյանը 1/16 եզրափակիչում 0-5 հաշվով պարտվել է չինացի Տանգլատիհան Տուոհեին ու ավարտել ելույթները։
Հիշեցնենք, որ առաջին մրցումային օրը Արթուր Ղազարյանը (60 կգ) հաղթել էր նոկաուտով և դուրս եկել 1/8 եզրափակիչ:
Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 բռնցքամարտիկով: