Logo

ԱԱ. Պոկում վարժությունից հետո Լալայանն առաջինն է, Մինասյանը` երկրորդը

19:26 / 15.12.2024Ծանրամարտ
null

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտվին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ է մտել 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը (+109 կգ)։

Պոկում վարժությունում 25-ամյա ծանրորդը երեք հաջող մոտեցում կատարեց և 215 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ նվաճեց։ Լալայանը հրում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել է 245 կգ։

210 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ նվաճեց Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը, որն Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր է, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, Ասիայի կրկնակի չեմպիոն։ Մինասյանը հրում վարժության առաջին մոտեցման համար նույնպես պատվիրել է 245 կգ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ