Logo

ԱԱ․ Պայքարի մեջ է մտնում Անդրանիկ Կարապետյանը

12:58 / 11.12.2024Ծանրամարտ
null

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 11-ին պայքարի մեջ կմտնի Հայաստանի չորրորդ ներկայացուցիչը։

89 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, փոխչեմպիոն ու կրկնակի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը։

A խմբի պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), հանդես գալով B խմբում, փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ Գոռ Սահակյանը (73 կգ) գրավել է 8-րդ տեղը։

ԱԱ-ում մրցահարթակ դուրս կգան նաև Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ): 

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցն ԱԱ-ում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա