Logo

ԱԱ. Նորվեգիայի թիմը հաղթեց դահուկավազքի էստաֆետում

22:33 / 06.03.2025Ձմեռային մարզաձևեր
null

Դահուկավազքի տղամարդկանց Նորվեգիայի հավաքականը Տրոնհեյմում ընթացող աշխարհի առաջնության էստաֆետում նվաճեց ոսկե մեդալները:

Յոհաննես Կլեբոն, Էրիկ Ուոլնեսը, Մարտին Նյենգետը և Հարալդ Ամունդսենը 4x7,5 կիլոմետր տարածությունը հաղթահարեցին 1 ժամ 8 րոպե 13,7 վայրկյանում։

Երկրորդ տեղը գրավեցին շվեյցարացի Սիրիլ Ֆենդրիչը, Յոնաս Բաումանը, Ջեյսոն Ռյուշը և Վալերիո Գրոնդը (+21,6 վայրկյան): Բրոնզե մեդալակիր դարձավ Շվեդիայի քառյակը` Թրուլս Գիսելման, Ուիլյամ Պորոմա, Յենս Բուրման և Էդվին Ունգեր (+21,8 վայրկյան):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ