Logo

ԱԱ․ Մալխաս Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի և Օլիմպիական ուղեգրի համար

19:54 / 21.09.2023Ըմբշամարտ
null

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում (77 կգ) քաշային Մալխաս Ամոյանը 0-5 հաշվով պարտվեց ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին և կպայքարի բրոնզե մեդալի ու Օլիմպիական ուղեգրի համար։

Ամոյանից բացի, այսօր մեկնարկած Հայաստանի մյուս ներկայացուցիչները լքել են պայքարը։

Հայաստանի ներկայացուցիչներից Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը կսկսեն սեպտեմբերի 22-ին, իսկ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)՝ հաջորդ օրը։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր են նվաճում 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 7 ըմբիշով և նվաճել 3 բրոնզե մեդալ ու 2 օլիմպիական ուղեգիր՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 7-րդ տեղը։ Բրոնզե մեդալակիր էին դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ)։ 23-ամյա Հարությունյանը և 23-ամյա Թևանյանը նվաճել էին նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Փարիզյան հեռանկարներ․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ Արթուր Ալեքսանյանի հերթական օլիմպիական ճանապարհը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ