Logo

ԱԱ. Մալխաս Ամոյանը կիսաեզրափակիչում է

17:27 / 21.09.2023Ըմբշամարտ
null

Եվրոպայի կրկնակի ու աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) դուրս է եկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում Ամոյանը 3-1 հաշվով հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեսին: Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Ամոյանն 9-1 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջոնի Բուրին, իսկ մեկնարկային գոտեմարտում 9-0 հաշվով հաղթել էր Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասին:

Եզրափակիչի ուղեգրի համար Մալխաս Ամոյանը կգոտեմարտի ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) կորցրել է մեդալային պայքարին միջամտելու հնարավորությունը: Ավելի վաղ այդ հնարավորությունից զրկվել էր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը: Ինչ վերաբերում է 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանին, նա դեռևս պահպանում է սփոփիչ գոտեմարտի հնարավորությունը:

Հայաստանի ներկայացուցիչներից Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը կսկսեն սեպտեմբերի 22-ին, իսկ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)՝ հաջորդ օրը։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր են նվաճում 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 7 ըմբիշով և նվաճել 3 բրոնզե մեդալ ու 2 օլիմպիական ուղեգիր՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 7-րդ տեղը։ Բրոնզե մեդալակիր էին դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ)։ 23-ամյա Հարությունյանը և 23-ամյա Թևանյանը նվաճել էին նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Փարիզյան հեռանկարներ․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ Արթուր Ալեքսանյանի հերթական օլիմպիական ճանապարհը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա