Նորվեգիայի Տրոնդհեմ քաղաքում ընթացող դահուկավազքի աշխարհի առաջնության 7,5 կիլոմետր դասական ոճում կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Կատյա Գալստյանը որակավորման փուլում 24:36,5 րոպե արդյունքով գրավել է 5-րդ տեղն ու անցել եզրափակիչ։
32-ամյա մարզուհին առաջին տեղը զբաղեցրած չինացի Չեն Լինշուանին զիջել է 1 րոպե 52 վայրկյանով։
Որակավորման փուլին մասնակցել է 60 դահուկորդ, իսկ պայքարը շարունակում են տասը լավագույնները։