Երևանում մեկնարկել է տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը։
Մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 24-3 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ Մալայզիայի թիմի դեմ խաղում։
Հայաստանի հավաքականից Արտյոմ Կուզնեցովը, 6 տափօղակ նետելով, սեքստա-տրիկ գրանցեց, Տիգրան Մանուկյանն աչքի ընկավ 5 գոլով, Վալենտին Կովալենկոն` 4, Մաքսիմ Կուզնեցովը ձևակերպեց հեթ-տրիկ, Արսեն Ասատրյանը և Արսեն Համբարձումյանը` դուբլ, իսկ թիմի ավագ Էդուարդ Մալաքյանն ու Սեյրան Սաղաթելյանը մեկական տափօղակ ուղարկեցին մրցակցի դարպասը։
Սա Հայաստանի հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն էր։
Մյուս խաղերում Ուզբեկստանի հավաքականը 13-3 հաշվով հաղթել է Քուվեյթին, Ինդոնեզիան` Իրանին` 2-1։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 14-ին՝ մրցելով Ուզբեկստանի թիմի դեմ։ Մեկնարկը` ժամը 20:00-ին։
Մրցաշարի բոլոր հանդիպումները կայանում են Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում ու ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android)։