Logo

ԱԱ. Հովհաննես Բաչկովը շանս չտվեց թուրք մրցակցին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

13:21 / 06.05.2023Բռնցքամարտ
null

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի եռակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) տարավ երկրորդ հաղթանակը` դուրս գալով քառորդ եզրափակիչ:

Գյումեցի բռնցքամարտիկը 1/8 եզրափակիչում 5-0 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Հաքան Չանլիին:

Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը մեկնարկել էր 1/16 եզրափակիչից, որտեղ միևնույն հաշվով առավելության էր հասել սերբ Սենդրիկ Ալեքսեյ Վիկտորովիչի նկատմամբ: 

Մայիսի 6-ին ռինգ դուրս կգա նաև Գուրգեն Մադոյանը (67 կգ), որը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի Տայպեի ներկայացուցիչ Յի Լիիի հետ:

Նախորդ օրերին Արթուր Ղազարյանը (60 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) և աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանն (92+ կգ) պարտվել էին և դուրս մնացել պայքարից:

Արթուր Բազեյանը (57 կգ) , Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) մեկնարկել էին հաղթանակով:

Հիշեցնենք, որ Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 բռնցքամարտիկով:

Այս տարի աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը ռեկորդային 5,2 միլիոն դոլար է: Աշխարհի չեմպիոնները կստանան 200 հազար դոլար պարգևավճար, փոխչեմպիոնները՝ 100 հազար, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 50 հազար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ