Logo

ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչը 6-րդ տեղով դուրս եկավ ոլորավայրէջք մրցաձևի եզրափակիչ

21:51 / 15.02.2025Ձմեռային մարզաձևեր
null

Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովն Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության ոլորավայրէջք մրցաձևում հաղթահարեց որակավորման փուլը և դուրս եկավ եզրափակիչ:

Մոսեսովը տպավորիչ ելույթ ունեցավ և 138 մարզիկների պայքարում գրավեց 6-րդ տեղը: Եզրափակիչին կմասնակցեն լավագույն արդյունք գրանցած 50 լեռնադահուկորդները: Մրցումը կանցկացվի փետրվարի 16-ին:

Ավելի վաղ Մոսեսովը 47-րդ տեղն էր գրավել հսկա ոլորավայրէջք մրցաձևի եզրափակիչ փուլում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ