Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում ավարտված շախմատի աշխարհի մինչև 14 և 18 տարեկան պատանիների ու աղջիկների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները չեն կարողացել մեդալ նվաճել։
Մինչև 18 տարեկան պատանիների պայքարում Ալեքս Սահակյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և գրավել 12-րդ տեղը։ Նույն տարիքային խմբում Արսեն Դավթյանը հավաքել է 6,5 միավոր և մրցելույթն ավարտել 23-րդ տեղում։
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա Կրկյաշարյանը 7 միավորով զբաղեցրել է 16-րդ տեղը։ Նույն տարիքային պատանանիների պայքարում Գոռ Ասկանազյանը 6 միավորով գրավել է 47-րդ տեղը։