Անգլիայի Լիվերպուլ քաղաքում հոկտեմբերի 31-ին մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության որակավորման փուլին մասնակցել են Հայաստանի հավաքականի 5 ներկայացուցիչներ։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի որակավորման փուլում վաստակել է 14,900 միավոր և գրանցել ընթացիկ լավագույն արդյունքը:
Աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի և Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանն օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր, որը ընթացիկ չորրորդ արդյունքն է: Նույն վարժությունում ընթացիկ 6-րդ արդյունքն է գրանցել Արթուր Ավետիսյանը՝ հավաքելով 14,466 միավոր:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, փոխչեմպիոն ու եռակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում հավաքել է 14,700 միավոր և ունի ընթացիկ 5-րդ արդյունքը:
Գագիկ Խաչիկյանը բազմամարտում հավաքել է 74,366 միավոր (ազատ վարժություն`13,000 միավոր, նժույգ թափեր`13,000, օղակներ` 11,866, հենացատկ` 13,300, զուգափայտ`12,300, պտտաձող`10,900):
Եզրափակիչի ուղեգիր նվաճած մարմնամարզիկների անունները հայտնի կդառնան մրցումային օրվա ավարտին (նոյեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 03:00-ից հետո):
Եզրափակիչները կկայանան նոյեմբերի 5-ին եւ 6-ին: