Logo

ԱԱ․ Հայաստանի հավաքականը համառ պայքարում պարտվեց Պորտուգալիային

21:05 / 06.10.2023Ֆուտզալ
null

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդի երրորդ տուրում Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում ընդունեց աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիային։

Ամբողջ հանդիպման ընթացքում Ռուբեն Նազարեթյանի թիմը համարձակ պայքար առաջարկեց ֆավորիտի կարգավիճակ ունեցող պորտուգալացիներին։ 26-րդ րոպեի դրությամբ հյուրերը հաղթում էին 4-2 հաշվով, չնայած հաշիվը բացել էր Հայաստանի հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը։

Այնուամենայնիվ, հանդիպման վերջին երեք րոպեի ընթացքում մեր հավաքականը երեք անգամ գրավեց պորտուգալացիների դարպասը, և խաղն ավարտվեց 5-6 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վլադիմիր Սանոսյանը, իսկ Ժոաո Կարվալյոն դուբլ գրանցեց։

E ենթախմբի մյուս խաղում Վրաստանը վաղը կհանդիպի Ֆինլանդիային։ Երեք խաղից հետո Պորտուգալիան 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը միավոր չի վաստակել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա