Logo

ԱԱ. Հայաստանի երեք ներկայացուցիչ եզրափակիչում է

12:16 / 20.10.2025Մարմնամարզություն
null

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում մեկնարկած մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հինգ ներկայացուցիչներից երեքը հաղթահարել է որակավորման փուլը` դուրս գալով եզրափակիչ։

Հենացատկում Օլիմպիական փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը երկու ցատկից հետո վաստակել է 14,566 միավոր ու երկրորդ տեղով անցել եզրափակիչ։ Նա զիջել է միայն Օլիմպիական գործող չեմպիոն Կառլոս Յուլոյին (Ֆիլիպիններ, 14,750)։

Նժույգ թափերում Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը վաստակել է 14,500 միավոր, իսկ Մամիկոն Խաչատրյանը` 14,400. նրանք համապատասխանաբար չորրորդ ու 6-րդ տեղով դուրս են եկել եզրափակիչ։

Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ չեն անցել Արթուր Ավետիսյանը (14,200) ու Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը (13,500), որոնք չեն կարողացել հաղթահարել օղակներ վարժության որակավորման փուլը։

Նժույգ թափերի եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 24-ին, իսկ հենացատկինը` հաջորդ օրը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ