Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը Բելգիայում շարունակվող մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի առաջնության եզրափակիչի նժույգթափեր վարժությունում զբաղեցրեց 4-րդ տեղը:
Մերդինյանը վաստակեց 14,600 միավոր: Առաջատար եռյակը ձևավորեցին համապատասխանաբար Իռլանդիայի, ԱՄՆ-ի ու Հորդանանի ներկայացուցիչները:
Ժամը 19:00-ին օղակներ վարժությունում պայքարի դուրս կգան Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ է դուրս եկել նաև Արթուր Դավթյանը, որը նվաճել է նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Նա հենացատկի եզրափակիչում ելույթ կունենա հոկտեմբերի 8-ին։
Լուսանկարը՝ ՀՄՖ մամուլի ծառայություն