Logo

ԱԱ. Գուրգեն Մադոյանը մեկնարկեց հաղթանակով

18:24 / 06.05.2023Բռնցքամարտ
null

Գուրգեն Մադոյանը (67կգ) հաղթանակով մեկնարկեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:

Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում մենամարտեց Տայպեյը ներկայացնող Լին Յունի հետ և հաղթեց երեք մրցափուլերում էլ՝ 5-0

Ապրիլի 6-ին հաղթանակ էր տարել նաև Եվրոպայի եռակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)` դուրս գալով քառորդ եզրափակիչ:

Գյումեցի բռնցքամարտիկը 1/8 եզրափակիչում 5-0 հաշվով հաղթել էր Թուրքիայի ներկայացուցիչ Հաքան Չանլիին:

Նախորդ օրերին Արթուր Ղազարյանը (60 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) և աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանն (92+ կգ) պարտվել էին և դուրս մնացել պայքարից:

Արթուր Բազեյանը (57 կգ) , Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) մեկնարկել էին հաղթանակով:

Հիշեցնենք, որ Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 բռնցքամարտիկով:

Այս տարի աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը ռեկորդային 5,2 միլիոն դոլար է: Աշխարհի չեմպիոնները կստանան 200 հազար դոլար պարգևավճար, փոխչեմպիոնները՝ 100 հազար, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 50 հազար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ