Logo

ԱԱ. Գոռ Սահակյանի արդյունքը

22:56 / 09.12.2024Ծանրամարտ
null

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության չորրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականից հարթակ դուրս եկավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը:

67 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության երկու ոսկե մեդալ նվաճած, իսկ նախորդ տարվա աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձած 21-ամյա Սահակյանն առաջին անգամ հանդես եկավ 73 կգ քաշային կարգում, որն օլիմպիական է:

Սահակյանը երկամարտի 331 կգ (146+185) արդյունքով գրավեց 8-րդ տեղը: Պոկում և հրում վարժություններում հայ ծանրորդը մեկական հաջող մոտեցում կատարեց: Պոկում վարժությունում գրավեց 15-րդ տեղը, հրումում` 6-րդ:

Աշխարհի չեմպիոն դարձավ հյուսիսկորեացի Ռի Հյոն, որը երկամարտում գրանցեց 349 կգ (152+197) արդյունք:

Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին Հայաստանի թիմից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), հանդես գալով B խմբում, փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժություն (130 կգ), իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։

ԱԱ-ում մրցահարթակ դուրս կգան նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ): 

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցն ԱԱ-ում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա