Logo

ԱԱ. Գլեբ Մոսեսովի վերջնական դիրքը ոլորավայրէջքի եզրափակիչում

19:16 / 16.02.2025Ջրային մարզաձևեր
null

Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովն ավարտել է մրցելույթն Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության ոլորավայրէջք մրցաձևի եզրափակիչում և գրավել 34-րդ տեղը։

26-ամյա մարզիկը գրանցել է 2:04,07 րոպե արդյունքը և աշխարհի չեմպիոն դարձած շվեյցարացի Լոյիկ Մեյլարին զիջել է 10,05 վայրկյան։

Մոսեսովը ոլավայրէջքի որակավորման փուլում գրավել էր 6-րդ տեղը։ Ավելի վաղ նա 47-րդ էր եղել հսկա ոլորավայրէջքի եզչափակիչում։

Հիշեցնենք` Գլեբ Մոսեսովն առաջին հայ մարզիկն է, որին հաջողվել է հաղթահարել լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության որակավորման փուլերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ