Logo

ԱԱ. Գառնիկ Չոլակյանը B խմբում գրավեց առաջին տեղը

19:31 / 07.12.2024Ծանրամարտ
null

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսվեց նաև Հայաստանի համար:

Գառնիկ Չոլակյանը (61 կգ) հանդես եկավ B խմբում և երկամարտի 280 կգ (130+150) արդյունքով գրավեց առաջին տեղը: Մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պոկում վարժությունում կատարեց բոլոր` երեք մոտեցումները, իսկ հրումում` միայն առաջինը:

Երևանի ժամանակով 21:00-ին կմեկնարկի այս քաշային կարգի A խմբի պայքարը, որից հետո պարզ կդառնա Չոլակյանի դիրքը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում բացի Չոլակյանից, տղամարդկանց թիմից հարթակ դուրս կգան նաև Գոռ Սահակյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ) և Վարազդատ Լալայանը: Վնասվածքի պատճառով մրցավայր չի մեկնել գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը:

Կանանց թիմից ԱԱ-ին կմասնակցեն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Տաթև Հակոբյանը ( 87 կգ):

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցն ԱԱ-ում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ