Logo

ԱԱ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ

21:41 / 15.12.2023Ֆուտզալ
null

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։

5-րդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն ընդունեց Վրաստանի հավաքականին ու հաղթեց 3-1 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկան Գարեգին Մաշումյանը, Վլադիմիր Սանոսյանն ու Ռոդրիգինյոն։ Վրացիների միակ գոլը խփեց Գիորգի Գավթաձեն։ 

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 3 միավոր ու բարձրացավ 3-րդ տեղ։ Վրաստանը նույնքան միավորով խմբի հետնապահն է։ Խմբի առաջատար Պորտուգալիան 4 խաղից հետո ունի 12 միավոր, իսկ Ֆինլանդիան` 9։

Ֆուտզալի ԱԱ, էլիտ ռաունդ, որակավորման փուլ, 5-րդ տուր

Հայաստան - Վրաստան` 3-1

Գարեգին Մաշումյան, 6, Վլադիմիր Սանոսյան, 26, Ռոդրիգինյո, 39, - Գիորգի Գավթաձե, 9

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա