Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը 2024թ․ աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի հիմնական փուլում:
Երրորդ խմբի երկրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած խաղում 4-2 հաշվով հաղթեց Չեխիայի հավաքականին:
Հայաստանի հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ռուսական «Տորպեդոյի» խաղացող Նիկիտա Խրոմիխը, գոլ խփեց նաև իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլերը:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է հանդիպման ֆոտոռեպորտաժը: