Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) ներկայացրել է 2023 թվականին կայանալիք կանանց աշխարհի առաջնության պաշտոնական թալիսմանը:
Մրցաշարի թալիսմանը Տազունի պինգվինն է՝ ստեղված Eudyptula minor կերպարանքով, որն էնդեմիկ է Նոր Զելանդիայում և Ավստրալիայում:
«Տազունին 15-ամյա կիսապաշտպան է, որը սիրահարվել է ֆուտբոլին՝ լողափում խաղալուց հետո: Նա խելացի է ու ինքնավստահ և սանրվածքի շնորհիվ առանձնանում է մյուսներից»,- ասվում է ՖԻՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ կանանց աշխարհի առաջնությունը կկայանա 2023 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը Նոր Զելանդիայում և Ավստրիալիայում: