Logo

ԱԱ. Էլինա Դանիելյանն ու Մանուել Պետրոսյանն արժանացան դրամական պարգևների

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:06 / 28.12.2022Շախմատ
null

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Թեև Հայաստանի 14 ներկայացուցիչներից ոչ մեկին չհաջողվեց մեդալ նվաճել, սակայն նրանցից երկուսն արժանացան դրամական պարգևների:

Կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքի հասավ Էլինա Դանիելյանը, որը 11 մրցախաղերում վաստակած 7 միավորով զբաղեցրեց 12-րդ տեղը և արժանացավ 2000 դոլար պարգևավճարի: Էլինան 1,5 միավոր զիջեց լավագույն արդյունքի հասած չինացի Չժոնգի Թանին և ղազախ Դինարա Սադվակասովային: Լրացուցիչ գործակիցներով աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց չինացի շախմատիստուհին, որը կպարգևատրվի 40 հազար դոլարով: 

Լիլիթ Մկրտչյանը 6 միավորով գրավեց 37-րդ տեղը: Մարիամ Մկրտչյանը 5,5 միավորով 48-րդն է: Նույնպիսի արդյունքով Սուսաննա Գաբոյանը զբաղեցրեց 59-րդ տեղը:  

Տղամարդկանց մրցաշարում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեցին Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը, որոնք 13 տուրերում վաստակեցին 8-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով Մանուելը հանգրվանեց 25-րդ տեղում, Զավենը 40-րդն էր: Մանուել Պետրոսյանն արժանացավ 3000 դոլար պարգևավճարի:

10 միավորով մրցաշարի հաղթող դարձավ դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որն արժանացավ 60 հազար դոլար պարգևավճարի: 

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ գրանցեցին հետևյալ արդյունքները. Հայկ Մարտիրոսյան՝ 7,5 միավոր (41-րդ տեղ), Գաբրիել Սարգսյան՝ 7,5 (46), Սամվել Տեր-Սահակյան՝ 7 (59), Շանթ Սարգսյան՝ 7 (66), Մամիկոն Ղարիբյան՝ 7 (70), Տիգրան Պետրոսյան՝ 6,5 (90), Ռոբերտ Հովհաննիսյան՝ 6,5 (95), Տիգրան Հարությունյան՝ 5,5 (126) : 

Դեկտեմբերի 29-ին կմեկնարկի կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում կկայանան 1-12-րդ տուրերի մրցախաղերը, իսկ կանայք կանցկացնեն մեկնարկային 9 տուրերի պարտիաները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ