Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները: Բոլոր գործիքների վրա եզրափակիչ դուրս եկած մարմնամարզիկների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 20-ին:
Հենացատկում երկու ցատկից հետո 14,433 արդյունք գրանցեց Օլիմպիական փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը: Ամենայն հավանականությամբ, Դավթյանը կլինի եզրափակիչում:
Նժույգ թափեր վարժությունում Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը վաստակեց 14,500 միավոր, իսկ Մամիկոն Խաչատրյանը` 14,400: Մեծ հավանականությամբ, երկուսն էլ կանցնեն եզրափակիչ:
Օղակների վրա Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը վաստակեց 13,500 միավոր, իսկ Արթուր Ավետիսյանը` 14,200: Սպասվում է, որ եզրափակիչում կլինի միայն Ավետիսյանը:


