Logo

ԱԱ. Չինուհի ծանրորդը երկու համաշխարհային ռեկորդ սահմանեց

21:41 / 06.12.2024Ծանրամարտ
null

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում առաջին ռեկորդները գրանցվեցին:

Յինհոն Ժաոն (45 կգ) երկու համաշխարհային ռեկորդով դարձավ չեմպիոն: Չինաստանի ներկայացուցիչը 113 կգ արդյունքով սահմանեց հրում վարժության ռեկորդ, իսկ 200 կգ-ով` երկամարտի: Ժաոն պոկում վարժությունն էլ ավարտեց 87 կգ արդյունքով:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ստուգատեսին կմասնակցի 11 ծանրորդով` 9 տղամարդ, երկու կին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա