Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը ներկայացրել է թիմի կազմն Իսպանիայի Ալիկանտե քաղաքում կայանալիք աշխարհի առաջնության համար։ Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի 11 բռնցքամարտիկով և ներկայացուցիչ չի ունենա միայն 48 կգ և գերծանր քաշային կարգերում․
Թումաս Թովմասյան՝ 51 կգ, Գոռ Ազիզյան՝ 54 կգ (երկուսն էլ` Վանաձոր), Մանվել Պետրոսյան՝ 57 կգ, (Արցախ), Էրիկ Իսրայելյան՝ 60 կգ, Արթուր Մկրտչյան ՝ 63,5 կգ (երկուսն էլ՝ Երևան), Արես Հակոբյան՝ 67 կգ (Վանաձոր), Գարիկ Անտանոսյան՝ 71 կգ, Ալիկ Հովհաննիսյան՝ 75 կգ, Համլետ Ադամյան՝ 80 կգ, Աղվան Ալեքսանյան՝ 86 կգ (բոլորը՝ Երևան), Ավետիք Հովակիմյան՝ 92 կգ (Աբովյան), հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։
Այս օրերին Հայաստանի երիտասարդական հավաքականը հավաք է անցկացնում Օլիմպավանում։