Logo

ԱԱ. Ազատոճայիններն անհաջող են հանդես եկել

19:55 / 30.10.2024Ըմբշամարտ
null

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբիշներն անհաջող են հանդես եկել։

Մեժլում Մեժլումյանը (61 կգ) պայքարն սկսել է որակավորման փուլից և 6-0 հաշվով հաղթել ուկրաինացի Անդրեյ Ժելեպին, սակայն 1/8 եզրափակիչում համառ պայքարում 4-5 հաշվով պարտվել է Ֆրանսիան ներկայացնող հայ Արման Էլոյանին։ Հետագայում Էլոյանը չի կարողացել հաղթահարել ճապոնացի Մասանոսուկե Օնոյի արգելը` 0-11։ Մեժլումյանը զրկվել է նաև բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

Եվրոպայի 2024 թ. չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) 1/8 եզրափակիչում վստահ հաղթանակ է տարել Էրիջլենտ Պրիժրենիի (Ալբանիա, 7-2) նկատմամբ, բայց քառորդ եզրափակիում 0-2 հաշվով պարտվել է ռուսաստանցի Ինալբեկ Շերիև։ Շերիևի եզրափակիչ հասնելու դեպքում Անդերասյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի։

Արման Ավագյանը որակավորման փուլում 0-4 հաշվով պարտվել է Օրխան Աբասովին։ Ադրբեջանցի ըմբիշը հաջորդ գոտեմարտում պարտվել է Մագոմեդ Մագոմաևին (Ռուսաստան)` 0-7, իսկ Ավագյանը դուրս է մնացել հետագա պայքարից։

Վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Իգոր Սարկիսյանը (92 կգ) մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ 0-10 հաշվով պարտվել է Ախմեդ Մագամաևին։ 1/8 եզրափակիչում Բուլղարիայի ներկայացուցիչը պարտվել է գերմանացի Լարս Շաեֆլեին. Սարկիսյանը նույնպես չի շարունակի պայքարը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ