Logo

ԱԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 7-րդն թիմային հաշվարկում

10:27 / 20.09.2023Ըմբշամարտ
null

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ 3 բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում ու թիմային հաշվարկում գրավել 7-րդ տեղը։

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցել էր 7 ըմբիշով և 3 բրոնզե մեդալից բացի, նվաճեց նաև 2 օլիմպիական ուղեգիր։

Բրոնզե մեդալակիր էին դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ)։ 23-ամյա Հարությունյանը և 23-ամյա Թևանյանը նվաճել էին նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ) հաջողության չէին հասել։

Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր են նվաճում 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

Սեպտեմբերի 21-ին Բելգրադում կմեկնարկի նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը կմասնակցի ամբողջական կազմով՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ)։

Փարիզյան հեռանկարներ․ Ազատ ոճի ըմբշամարտ․ Առնվազն երկու ուղեգրի հույսով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ