Logo

ԱԱ. Արթուր Դավթյանի ու Գագիկ Խաչիկյանի արդյունքները որակավորման փուլում

13:22 / 30.09.2023Մարմնամարզություն
null

Անտվերպենում մեկնարկած մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից որակավորման փուլում առաջինը պայքարի են դուրս եկել Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը:

Նժույգթափեր վարժությունում Դավթյանը ստացել է 13,833, իսկ Գագիկ Խաչիկյանը՝ 14,600 միավոր: Օղակների վարժությունում Խաչիկյանը ստացել է 12,266, իսկ Դավթյանը՝ 13,833 միավոր:

Հենացատկում Խաչիկյանի գնահատականը կազմել է 13,133, իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավթյանինը՝ 15,033 միավոր:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 5 մարզիկով է մեկնել Բելգիա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա