Անգլիայի Լիվերպուլ քաղաքում շարունակվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության օղակների վարժության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել։
Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը 14.600 միավորով զբաղեցրեց չորրորդ տեղը, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը վաստակեց 14.533 միավոր և 6-րդն էր։
Հիշեցնենք, որ նժույգ թափեր վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, փոխչեմպիոն ու եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյան Մերդինյանը երրորդ տեղն էր զբաղեցրել՝ հավաքելով 14.733 միավոր:
Նոյեմբերի 6-ին մեդալների համար կպայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը հենացատկի որակավորման փուլում վաստակել էր 14,900 միավոր և լավագույն արդյունքով նվաճել եզրափակիչի ուղեգիր: