Logo

ԱԱ. Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակիչում է

16:06 / 22.09.2023Ըմբշամարտ
null

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տարավ Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

1/8 եզրափակիչում Օլիմպիական չեմպիոնն 9-0 հաշվով հաղթեց ամերիկացի Ժոզեֆ Ռաուին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի չեխ Արթուր Օմարովի հետ: 1/16 եզրափակիչում Ալեքսանյանը 10-4 հաշվով հաղթել էր ռումինացի Նիկու Սամուել Օժոգին:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր են նվաճում 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 7 ըմբիշով և նվաճել 3 բրոնզե մեդալ ու 2 օլիմպիական ուղեգիր՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 7-րդ տեղը։ Բրոնզե մեդալակիր էին դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ)։ 23-ամյա Հարությունյանը և 23-ամյա Թևանյանը նվաճել էին նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ