Logo

ԱԱ․ Արսեն Հարությունյանը հաղթեց և կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ

13:49 / 18.09.2023Ըմբշամարտ
null

Արսեն Հարությունյանը (57 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը սփոփիչ գոտեմարտում ժամկետից շուտ հաղթեց չինացի Վանհաո Զուին՝ 10-0։ Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը բրոնզե մեդալը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի հետ և հաղթանակի դեպքում կնվաճի օլիմպիական ուղեգիր։ Այդ դիմակայության պարտվողը կանցկացնի ևս մեկ գոտեմարտ, որում կմրցի բրոնզե մեդալի համար մյուս գոտեմարտում պարտված ըմբիշի հետ։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվողները կվիճարկեն օլիմպիական ուղեգիրը։

Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանին (57 կգ) քառորդ եզրափակիչում հաղթած ճապոնացի Ռեյ Հիգուչին նվաճել է եզրափակիչի ուղեգիր՝ հայ ըմբիշին հնարավորություն տալով անցկացնել սփոփիչ գոտեմարտ։ Սեպտեմբերի 17-ին Արսենը պայքարը սկսել էր որակավորման փուլից և, հաղթելով ուկրաինացի Կամիլ Կերիմովին (14-3), իտալացի Սիմոնե Պիրոդուին (14-2) ու մակեդոնացի Վլադիմիր Եգորովին (11-0), դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ լարված պայքարում 14-16 հաշվով պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն, 2016թ․ օլիմպիական փոխչեմպիոն Ռեյ Հիգուչիին։

ԱԱ-ի երրորդ մրցումային օրը պայքարը կսկսեն նաև Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։

2023թ. Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը կմեկնարկի 1/16 եզրափակիչից՝ մրցելով Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի հետ։

Սերգեյ Սարգսյանը որակավորման փուլում ուժերը կչափի շվեյցարացի Սամուել Շերերի հետ։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն առայժմ մեկ մեդալ է նվաճել ԱԱ-ում։ Սեպտեմբերի 17-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Արման Անդրեասյանը (70 կգ)։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) պարտվել էին ու ավարտել ելույթները։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

Փարիզյան հեռանկարներ․ Ազատ ոճի ըմբշամարտ․ Առնվազն երկու ուղեգրի հույսով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա