Ֆուտբոլի 2026թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարում կայացել են երրորդ տուրի հանդիպումները։
Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսում 1-0 հաշվով տնային հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ։ Դաշտի տերերի հաղթական գոլը երրորդ րոպեին խփեց Լիսաբոնի «Բենֆիկայի» պաշտպան Նիկոլաս Օտամենդին։ Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին փոխարինման է մտել 53-րդ րոպեին։ Արգենտինացիները տարան երրորդ անընդմեջ հաղթանակը։
Բրազիլիայի հավաքականը 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Վենեսուելայի հետ։ 50-րդ րոպեին Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Գաբրիելն առաջ մղեց բրազիլացիներին, սակայն 85-րդ րոպեին Էդուարդ Բելոն հյուրերին փրկեց պարտությունից։
Մյուս խաղերում Չիլին երկու անպատասխան գնդակ ուղարկեց Պերուի դարպասը, Բոլիվիան 1-2 հաշվով պարտվեց Էկվադորին, իսկ Կոլումբիա - Ուրուգվայ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։
Երեք տուրից հետո Արգենտինան 9 միավորով առաջին տեղում է։ Բրազիլացիներն ունեն 7 միավոր և երկրորդն են, իսկ լավագույն եռյակը եզրափակում է 5 միավոր վաստակած Կոլումբիան։
Աշխարհի առաջնության որակավորման փուլ, երրորդ տուր
Արգենտինա - Պարագվայ՝ 1-0
Նիկոլաս Օտամենդի, 3
Բրազիլիա - Վենեսուելա՝ 1-1
Գաբրիել, 50 - Էդուարդ Բելո, 85
Կոլումբիա - Ուրուգվայ՝ 2-2
Բոլիվիա - Էկվադոր՝ 1-2
Չիլի - Պերու՝ 2-0