Logo

ԱԱ. Անուշ Գրիգորյանը պարտվեց քառորդ եզրափակիչում (տեսանյութ)

18:12 / 21.03.2023Վիդեո
null

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում պայքարից դուրս մնաց Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ:

Աշխարհի երիտասարդական ու Եվրոպայի Մ22 չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) քառորդ եզրափակիչում 3-4 հաշվով պարտվեց Ֆրանսիան ներկայացնող Վասիլիա Լիխադիրին: Անուշ Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ առավելության էր հասել հարավկորեացի Չորոնգ Բակի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից առաջինը ռինգ դուրս եկած Եկատերինա Սիչևան (54 կգ) 1/16 եզրափակիչում 0-4 հաշվով պարտվել էր ֆրանսիացի Դելֆին Մանչինին: 

Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) որակավորման փուլում 0-5 հաշվով պարտություն էր կրել Վենեսուելայի ներկայացուցիչ Տայոնիս Անաոնիս Ռայոս Կադեոսին:

Եվրոպայի գործող չեմպիոն Անի Հովսեփյանը մեկնարկում պարտվել էր Չինաստանի ներկայացուցիչ Պան Զուին:

Էլիդա Քոչարյանը (60 կգ) 1/16 եզրափակիչում մրցել էր Սլովակիայի ներկայացուցիչ Միրոսլավա Յիդինկովայի հետ ու վստահ հաղթանակ տարել 5-0 հաշվով: Մարտի 21-ին Քոչարյանը կպայքարի քառորդ եզրափակիչի ուղեգրի համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա