Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում շարունակվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի երիտասարդական ու Եվրոպայի Մ22 չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ):
1/8 եզրափակիչում հայ մարզուհին առավելության է հասել հարավկորեացի Չորոնգ Բակի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից առաջինը ռինգ դուրս եկած Եկատերինա Սիչևան (54 կգ) 1/16 եզրափակիչում 0-4 հաշվով պարտվել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Դելֆին Մանչինին:
Էլիդա Քոչարյանը (60 կգ) մրցել է Սլովակիայի ներկայացուցիչ Միրոսլավա Յիդինկովայի հետ ու վստահ հաղթանակ տարել 5-0 հաշվով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) որակավորման փուլում կմենամարտի Վենեսուելայի ներկայացուցիչ Տայոնիս Անաոնիս Ռայոս Կադեոսի հետ:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը (63 կգ) 1/8 եզրափակիչում կհանդիպի Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենին:
Եվրոպայի գործող չեմպիոն Անի Հովսեփյանը (70 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Պան Զու (Չինաստան) - Շռուտի Յավադ (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ: