2034թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել ձմռանը։
ԱԱ-2034-ը հյուրընկալելու հայտ ներկայացրած միակ երկիրն առայժմ Սաուդյան Արաբիան է։ Պաշտոնական հաստատումը կկայանա դեկտեմբերի 11-ին կայանալիք ՖԻՖԱ-ի համագումարում։
Daily Mail-ը գրում է, որ հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի կլիմայական պայմանները՝ հավանական է, որ Մունդիալը կանցկացվի ոչ թե ամռանը, այլ՝ ձմռանը։ Քննարկվում է աշխարհի առաջնությունը հունվարին սկսելու տարբերակը, որպեսզի խաղերը չհամընկնեն Ռամադանի օրերի հետ։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ը Կատարում անցկացվել էր նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։