Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խանի Աբու Ռիդան հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին հաղորդագրություն է ուղարկել՝ նշելով, որ ցանկանում է՝ ԱԱ-2034-ի որոշ խաղեր անցկացվեն Եգիպտոսում:
«Հուսով եմ՝ պատիվ կունենանք աշխարհի 2034 թվականի առաջնության խմբային փուլի խաղեր ընդունել մեր երկրում:
Այդ թվականին կլրանա Եգիպտոսի հավաքականի՝ աշխարհի առաջնություններում նորամուտը նշելու հարյուրամյակը, և Սաուդյան Արաբիայում կայանալիք մրցաշարը կարող է դառնալ պատմական բոլորիս համար», - Խանի Աբու Ռիդայի խոսքն է մեջբերում RMC Sport-ը: