Logo

ԱԱ-2030-ին կարող են մասնակցել 64 հավաքականներ

20:57 / 06.03.2025Ֆուտբոլ
null

ՖԻՖԱ-ն կքննարկի 2030 թվականին երեք մայրցամաքներում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների թվի ավելացման հարցը, հաղորդում է The New York Times-ը։

Ի պատիվ առաջին աշխարհի առաջնության հարյուրամյակի` Մունդեալ-2030-ի մասնակիցների քանակը կարող է դառնալ 64: ՖԻՖԱ-ի Խորհրդի նիստին արդեն բարձրացվել է այս հարցը:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին հետաքրքրել է այս առաջարկը: 

Հիշեցնենք, որ 2026 թվականին ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայանալիք աշխարհի առաջնությանն առաջին անգամ կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ: Մինչև այս մասնակիցների քանակը չի գերազանցել 32-ը:

ԱԱ-2030-ը կհյուրընկալեն Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն: Արգենտինան, Ուրուգվայն ու Պարագվայն էլ մեկական խաղ կընդունեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա