Արգենտինան, Ուրուգվայը, Չիլին ու Պարագվայը փետրվարի 7-ին ներկայացրել են 2030թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ, հայտնում է Al Jazeera-ն:
Հարավամերիկյան երկրները հույս ունեն ուղիղ 100 տարի անց Մունդիալը կրկին վերադարձնել իրենց մայրցամաք, որտեղ 1930-ին կայացել է առաջին աշխարհի առաջնությունը (Ուրուգվայում): ՖԻՖԱ-ն ԱԱ-2030-ի հյուրընկալող երկրի կամ երկրների անունը կհայտարարի 2024 թվականին կայանալիք կոնգրեսի ժամանակ:
Մրցաշարի անցկացմանը հավակնում են նաև Իսպանիան ու Պորտուգալիան (հնարավոր է՝ նրանց միանա Ուկրաինան), Մարոկկոն, ինչպես նաև Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու Հունաստանը` համատեղ: