Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում:
Ռեքս Քալամյանի գլխավորած թիմը Վիեննայում հյուրընկալվեց Ավստրիայի հավաքականին և պարտվեց 91-106 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի ամերիկացի կենտրոնական Քրիս Ջոնսը, որը վաստակեց 30 միավոր: Իսպանական «Վալենսիայի» խաղացողը նաև գրանցեց 5 ռեբաունդ և կատարեց 8 ասիստ:
Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կմրցի Ալբանիայի թիմի հետ, հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին Երևանի Մարզահամերգային համալիրում:
ԱԱ-2027-ի նախընտրական առաջին փուլ, առաջին տուր
C խումբ
Ավստրիա - Հայաստան՝ 106-91 (23:29, 31:19, 25:20, 27:23)


