Logo

ԱԱ-2027. Մեկնարկել է Հայաստան - Ավստրիա խաղի տոմսերի վաճառքը

21:51 / 16.09.2024Բասկետբոլ
null

Մեկնարկել է Հայաստան - Ավստրիա բասկետբոլի տղամարդկանց 2027թ. աշխարհ առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ տուրի հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք խաղի տոմսերը 2000-7000 դրամ են: Տոմսերը վաճառվում են Show4me.com հարթակում:

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին և կմեկնարկի ժամը 18:00-ին:

Հիշեցնենք, որ  Ռեքս Քալամյանի գլխավորած թիմը փետրվարի 22-ին 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի մեկնարկային խաղում Վիեննայում 91-106 հաշվով պարտվել էր Ավստրիայի հավաքականին, իսկ երեք օր անց մարզահամերգային համալիրում 84-79 հաշվով առավելության էր հասել Ալբանիայի նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ