Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում հյուրընկալվելիս 91-70 հաշվով հաղթեց Ալբանիային:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց իսպանական «Վալենսիայի» և Հայաստանի հավաքականի ամերիկացի կենտրոնական Քրիս Ջոնսը, որը վաստակեց 34 միավոր: Ջոնսը նաև 5 ռեբաունդ գրանցեց և 8 ասիստ կատարեց:
Հայաստանի հավաքականն ընտրական փուլում երկու անգամ հաղթեց Ալբանիային և նույնքան անգամ պարտվեց Ավստրիային ու գրավեց երկրորդ տեղը: Նախընտրական հաջորդ փուլում պայքարը կշարունակի առաջին տեղն ապահոված Ավստրիան: