Հայաստանի ազգային հավաքականի վերջին մրցակիցն աշխարհի 2026 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի F խմբում Պորտուգալիայի թիմն է։
Պորտուգալիայի հավաքականը F խմբում ընդգրկվել է Ազգերի լիգայի A լիգայի քառորդ եզրափակիչում Դանիային հաղթելու և կիսաեզրափակիչ դուրս գալու արդյունքում։
Հայաստանի հավաքականն ընտրական փուլը կսկսի և կավարտի հենց Պորտուգալիայի թիմի դեմ խաղերով։ Կողմերը կմրցեն սեպտեմբերի 6-ին Երևանում և նոյեմբերի 16-ին Պորտուգալիայում։
Վիճակահանությամբ F խմբում են ընդգրկվել նաև Հունգարիայի ու Իռլանդիայի հավաքականները։


